27 մարտի 2019 - 12:05 AMT
ԶԼՄ. «Արսենալը» մտադիր է վաճառել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամռանը վաճառել Հայաստանի հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լոնդոնյան ակումբը նախատեսում է նաև կիսապաշտպան Մեսուտ Օզիլի տրանսֆերը, գրում է Irish Mirror-ը:

Մխիթարյանի աշխատավարձը շաբաթական 180,000 ֆունտ է կազմում: Օզիլն էլ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ակումբի պատմության մեջ՝ նա շաբաթական 350,000 ֆունտ է ստանում:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հավանություն է տվել ֆուտբոլիստներին վաճառելուն, քանի որ կարծում է, որ այդ գումարների համար ավելի լավ կիրառություն կարելի է գտնել:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ» 2018-ի հունվարին՝ Ալեքսիս Սանչեսի փոխարեն: