27 մարտի 2019 - 13:34 AMT
Կառավարությունը կգործակցի ասպետների հետ

Հայաստանը կգործակցի Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի հետ: Համապատասխան համաձայնագրի վավերացման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում:

Կողմերը գործակցելու են առողջապահության, պարենային անվտնագության, կամավորության, աղետների ռիսկի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման և այլ ոլորտներում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին:

Մալթայի միաբանություն, Սուրբ Հովհաննեսի հովանավորության Երուսաղեմի, Հռոդոսի և Մալթայի հյուրընկալների ինքնավար միաբանությունը հիմնադրվել է 1080 թվականին որպես Ամալֆի քաղաքի հոսպիտալ նրանց հիմնական գործունեությունը եղել է Սուրբ Երկրում ուխտավորների պաշտպանումը, վիրավորներին օգնություն ցուցաբերելը և աղքատներին օգնելը։

Երբ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում քրիստոնյաներին հաջողվեց գրավել Երուսաղեմը, 1099 թվականին կազմակերպությունը դարձավ ռազմակրոնական միաբանություն սեփական կանոնադրությամբ։ Միաբանության վրա դրվեց առաքելություն պաշտպանել Սուրբ Երկիրը։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմի գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվեցին Հռոդոս կղզում, ապա Մալթայում։