27 մարտի 2019 - 15:02 AMT
Առաջիկայում Թեղուտի հանքը հնարավոր է վերագործարկվի

ԱԺ մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հատնել, որ առաջիկա օրերին Թեղուտի հանքը կվերագործարկվի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էձում գրել է, որ վերագործարկման մասով առաջիկա օրերին նախատեսվում է Ալավերդիում հանդիպել հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների հետ:

«Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Վարչապետն իր հերթին րոպեներ առաջ ԱԺ-ում հույս հայտնեց, որ առաջիկա օրերին հանքը կվերագործարկվի», - գրել է պատգամավորը:

2018 թվականի տարեսկզբից «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցրել են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության տարածածհայտարարության մեջ նշվում էր, որ այն ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։