27 մարտի 2019 - 15:23 AMT
Փաշինյանը լվաքցի մեքենայի վարկը չի մարել, Միրզոյանին էլ հեռուստացույցի համար մերժել են

ԱԺ մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սպառողական վարկերի մասին, ասել է, որ իր ընտանիքն ամեն ինչ ձեռք է բերել այդպիսի վարկերի միջոցով:

«Եթե չեմ սխալվում լվացքի մեքենայի վարկը մինչև այժմ չենք մարել, մի չորս տարի առաջ ենք ձեռք բերել», - ասել է վարչապետը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել է, որ օրերս գնացել է ապառիկով հեռուստացույց գնելու, սակայն վարկը չեն ձևակերպել, քանի որ ՀՀ ԱՆ Հարկադիրը կալանք էր դրել իր հաշվին: