5 օգոստոսի 2008 - 19:04 AMT
Պեկին. Օլիմպիական ավանում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը
Oգոստոսի 4-ին Պեկինի Օլիմպիական ավանում տեղի ունեցավ Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Արարաղությանը չինական կողմից ներկա էին Օլիմպիական ավանի գործադիր քաղաքապետ Չեն Ձիչժենը եւ Պեկինի Օլիմպիական Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները, իսկ հայկական կողմից` ՉԺՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Ղազարյանը, Հայաստանի օլիմպիական առաքելության ղեկավար Դ.Գաբրիելյանը, ՀՀ ԱԳՆ եւ դեսպանության աշխատակիցները եւ Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները: Արարողության սկզբին պրն. Չեն Ձիչժենը ողջունեց հայ մարզիկներին եւ պատվիրակներին, ապա հնչեցվեցին Միջազգային Օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի պետական օրհներգները, ինչից հետո կատարվեց պետական դրոշների բարձրացումը: