28 մարտի 2019 - 11:45 AMT
ԵՄ-ում 2021-ից կարգելվի միանգամյա օգտագործման սպասքը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել փոփոխություններին ԵՄ օրենսդրության մեջ, որոնց համաձայն 2021 թվականից կարգելվի ԵՄ տարածքում պլաստիկից պատրաստված միանգամյա օգտագործման իրեր արտադրել և վաճառել:

Արգելքը վերաբերում է պլաստիկից պատրաստված սեղանի սպասքին, ականջի փայտիկներին, կոկտեյլների համար նախատեսված ձողիկներին, գրում է Meduza-ն The Guardian-ի վրա հղումով:

Նոր օրենքով ԵՄ երկրներից կպահանջվի նաև սահմանափակել այն պլաստիկ իրերի կիրառումը, որոնց այլընտրանք դեռ չկա: Համապատասխան միջոցները պետությունները պետք է ինքնուրույն մշակեն:

Պլաստիկից պատրաստված իրերը կազմում են Համաշխարհային օվկիանոսում կուտակված աղբի 85 տոկոսը, որոնցից կեսը միանգամյա օգտագործման են: