Ռուսաստանի կառավարությունը $30 միլիոն կտրամադրի Ղրզզստանին որպես անհատույց ֆինանսական օգնություն՝ որպես աջակցություն այդ երկրի պետբյուջեին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Վերջերս, մարտին, այդ մասին դեռ հայտնի չէ, Ռուսաստանի կառավարությունը ղրղզների խնդրանքով որոշում է կայացրել Ղրղզստանին $30 միլիոն հատկացնելու վերաբերյալ՝ որպես անհատույց ֆինանսական աջակցություն»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է Ինտերֆաքսը:
Ուշակովը հիշեցրել է նաև, որ 2017-ին Ռուսաստանն ամբողջությամբ ներել է $240 միլիոն կազմող Ղրղզստանի պարտքը:
Իսկ ընդհանուր առմամաբ 2005-2015թթ. Մոսկվան ներել է Բիշքեկին $488,9 միլիոն, ներառյալ Փարիզյան ակումբի շրջանակում հատկացված $184,3 միլիոնը: