28 մարտի 2019 - 18:23 AMT
Գազավորված ընպելիքներն ակցիզով չեն հարկվի

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքներն ակցիզով հարկելու դրույթը, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

«Օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտե­սա­վա­րող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում: Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշ­վել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազա­վորված ըմպելիքներն ակցիզային հարկով հար­կելու առաջարկության հետագա քննար­­կումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփո­խություններ նախատեսող օրենքի նախա­գծից», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ հարկի կիրառումից հետո կթանկանան բոլոր գազավորված ըմպելիքները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի այս ընկերությունների տնտեսական կայունության խաթարմանը:

Նրանք օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: