29 մարտի 2019 - 10:56 AMT
Փաշինյան. Moody`s-ը ՀՀ-ի տնտեսական զարգացումները դրական է գնահատում

Moody`s վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայունից» դարձրել է «դրական»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա վկայում է այն մասին, որ Moody`s-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»,-ասվում է գրառման մեջ:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 6.5%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ շինարարության ծավալն աճել է 21.6%-ով: