29 մարտի 2019 - 14:19 AMT
Վարդան Մելքոնյանը՝ Ջրային կոմիտեի նախագահ

Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ», - ասվում է որոշման մեջ։

2019-ի փետրվարի 6-ին ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել էր պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Ինեսսա Գաբայանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 10-ին: