6 օգոստոսի 2008 - 17:34 AMT
Վրաստանը սեպտեմբերին պատերազմ կսկսի Հարավային Օսիայում, հայտնել է Էդուարդ Կոկոյտին
Վրաստանը սեպտեմբերին ծրագրում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հարավային Օսիայի տարածքում, չորեքշաբթի Վրաստանում անգլիական դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է չճանաչված պետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: «Մենք անժխտելի ապացույցներ ունենք, որ հենց սեպտեմբերին այստեղ լայնածավալ գործողություններ են սկսվելու: Դա Վրաստանի ծրագիրն է, եւ այդ ծրագիրն այսօր իրագործվում է Սահակաշվիլիի վարչակարգի կողմից»,-ասել է Կոկոյտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: