29 մարտի 2019 - 17:26 AMT
ՌԴ ՆԳՆ. ԻՊ հետաքրքրությունները տեղափոխվում են ԱՊՀ, այդ թվում` Հայաստան

ՌԴ ՆԳՆ Ծայրահեղականությանը հակազդեցության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորումն իր հետաքրքրությունը տեղափոխում է Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք:

Մարտի 29-ին նա զեկույցով հանդես է եկել ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան մոսկովյան համալսարանում: Ըստ Իլյինի, «Իսլամական պետության» անդամները ծրագրում են համաշխարհային ահաբեկչական ցանց, նիրհող բջիջներ ստեղծել, որոնք կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել ամբողջ աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խալիֆատի ռազմավարական պարտությունը Սիրիայում և Իրաքում ԻՊ շահերը տեղափխում է դեպի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք»,-ասել է նա: