15 օգոստոսի 2002 - 23:07 AMT
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐԱՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այսօր` օգոստոսի 15-ին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տարիկ Մուհամմադ Յահյան քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Վերջինս նախարար Օսկանյանին է հանձնել իր հավատարմագրերը: Կողմերը մանրամասն անդրադարձել են Իրաքի շուրջ ծավալվող իրադարձություններին, ինչպես նաեւ` տարածաշրջանային խնդիրներին: