1 ապրիլի 2019 - 15:10 AMT
Լուվրի ապակյա բուրգի շուրջը 3D հսկայական պատկեր է ստեղծվել

Ֆրանսիացի արվեստագետ Ժան Ռենեն Լուվրի պալատի հայտնի ապակյա բուրգի շուրջը տեսողական պատրանք առաջացնող պատկեր է ստեղծել՝ նվիրված բուրգի կառուցման 30-ամյակին, հայտնում է Designboom կայքը։

Պատկերը զբաղեցնում է 17,000 քմ տարածք։ Արվեստագետի հետ միասին դրա վրա աշխատել է 400 կամավոր և օգտագործվել է 2000 կպչուն թուղթ։

Լուվրի թանգարանի հայտնի ապակյա բուրգը կառուցվել է 1989 թվականին։