2 ապրիլի 2019 - 10:50 AMT
Վարդենյաց լեռնանցքն ու Վանաձոր-Դիլիջանը դժվարանցանելի են

Ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: