2 ապրիլի 2019 - 16:13 AMT
Փոխքաղաքապետ․ Երևանում բոլորովին նոր տրանսպորտային համակարգ կներդրվի

Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել, որ մայրաքաղաքում կներդրվի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե մասնակի փոփոխություններ», - ասել է նա։

Ավելի վաղ քաղաքապետի առաջին տեղակալը պատվիրակությամբ Չեխիայում էր, որտեղ ուսումնասիրել է Պրահայի հանրային տրանսպորտի համակարգը։