3 ապրիլի 2019 - 12:52 AMT
Արա Նաջարյանը՝ Գլենդեյլի քաղաքապետ

Ապրիլի 2-ին Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն ընտրվել է քաղաքապետ: Այդ պաշտոնում նա կփոխարինի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

Նաջարյանը կզբաղեցնի այդ պաշտոնն արդեն 4-րդ անգամ, հայտնում է MyGlendale City News-ը:

«Ես շնորհակալ եմ քաղաքապետ ծառայելու հնարավորության համար: «Հուսով եմ, որ սերտ գործակցություն կհաստատվի իմ գործընկերների և աշխատակիցների միջև Խորհրդում, որպեսզի Գլենդեյլը շարունակի յուրահատուկ լինել»,-ասել է նա:

Առաջին անգամ Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել 2005-ի ապրիլին: