3 ապրիլի 2019 - 13:41 AMT
Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Mail.ru Group-ի հետ

Mail.ru Group-ը և Ucraft կայքերի պատրաստման համատեղ հարթակ են ստեղծել՝ ԱՊՀ-ում ավելի քան 30 միլիոն ակտիվ օգտատերերի համար: Այս մասինMail.ru Group-ը հայտնել է vc.ru-ին։

Այսուհետ Mail.ru Business պլատֆորմի օգտատերերը հեշտությամբ կարող են ստեղծել կայք կամ առցանց խանութ իրենց օգտագործման վահանակներից` Ucraft White Label-ի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս տարբեր ընկերությունների և ֆրիլանսերների վեբկայքերի բիլդերի բիզնես սկսել։

Ucraftկայքերի բիլդերը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով կայք կամ առցանց խանութ ստեղծել։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցոինալ կայք ունենալու համար։

Mail.ru Business-ի ղեկավար Իվան Բոյցովի խոսքով, այս հգործակցության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն։ Յուքրաֆթի պրոֆեսիոնալ թիմի աջակցության շնորհիվ պլատֆորմը լիովին համապատասխանում է ռուսական շուկայի պահանջներին։

2017-ի մայիսին Forbes-ըMail.ru Group-ը ներառել է աշխարհի 100 նորարար ընկերությունների շարքում: