15 օգոստոսի 2002 - 22:59 AMT
ԱՆԱՊԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՐԿՈՒ ՖԻԼՄ
Անապայում կայանալիք ԱՊՀ եւ Բալթյան երկրների 11-րդ բաց կինոփառատոնում Հայաստանը կներկայացնի երկու ֆիլմ: Համաձայն «Հայֆիլմ» կինոստուդիայի տեղեկատվության` կինոփառատոնում կներկայացվեն Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» եւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը: Բացի այդ, կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է հայ կինոքննադատ Դավիթ Մուրադյանը: Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ին պարտադիր է: