3 ապրիլի 2019 - 17:18 AMT
Անանյան. Ալեքսանյանն ու Սարգսյանը ՀԴՄ տվող «առաջամարտիկներից» են

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նխակին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին պատկանող առևտրի օբյեկտները պարտաճանաչ ՀԴՄ կտրոն տվողների առաջամարտիկներից են:

Անանյանը նաև նշել է, որ Ալեքսանյանին պատկանող բիզնեսն ավելի շատ հարկ է վճարել նախորդ ժամանակաշրջանների համեմատ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում «ՀԴՄ-ական դիկտատուրա» պիտի հաստատվի:

«Որպեսզի պարզենք, թե որ բիզնեսն է փոքր, պետք է բոլոր ձեռներեցները հսկիցչ դրամարկղային մեքենա տեղադրեն: Եթե տարվա վերջում պարզվի, որ 24 մլն դրամից ցածր է իր շրջանառությունը, ապա մենք նրա հետ ոչ մի հարց չենք ունենա», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա», երբ ՀԴՄ չտալը կբացառվի: