4 ապրիլի 2019 - 12:32 AMT
Բրիտնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել

Ամերիկացի երգչուհի Բրիտնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել : Ըստ աղբյուրների, Սփիրսը «ցնորվել է» հոր հիվանդության պատճառով և նրա վիճակը չի բարելավվել, գրում է «Իզվեստիան» TMZ պորտալի վրա հղումով:

Սփիրսը կլինիկա է տեղափոխվել մեկ շաբաթ առաջ և մոտ 30 օր կանցկացնի այնտեղ:

Նշվում է, որ Սփիրսի հայրը վերջին շրջանում 2 անգամ վիրահատվել է՝ երկրորդ վիրահատական միջամտությունից հետո նրա մոտ բարդություններ են առաջացել:

Բրիտնի Սփիրսն արդեն առաջին 2 ձայնասկավառակների թողարկումից հետո ճանաչվել է ԱՄՆ ամենավաճառվող երգչուհին տասնամյակում: Նա 12-րդ հորիզոնականում է շոու բիզնեսի ամենահարուստ կանանց թվում: