4 ապրիլի 2019 - 11:28 AMT
Մեհրիբան Ալիևա. Ղարաբաղում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորաների ու սպաների հետ անպայման վերադարձնելու են Ղարաբաղը»:

«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,-հայտարարել է Մեհրիբան Ալիևան, հայտնում է Haqqin.az-ը:

Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել Ադրբեջանի կանանց միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Հակոբյանն ասել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Իսկ վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար: