Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 5 կետով՝ զբաղեցնելով 106-րդ հորիզոնականը:
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը հրապարակվել է ապրիլի 4-ին:
Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան: