4 ապրիլի 2019 - 16:40 AMT
5 հայ՝ ՌԴ ամենահեռանկարային երիտասարդների Forbes-ի ցուցակում

Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահեռանկարային երիտասարդների վարկանիշը, որոնք դեռ չկան 30 տարեկան:

Նրանց թվում 5 հայ կա:

«Կառավարում» անվանակարգում 3 հայազգի երիտասարդ է ընդգրկվել՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կառավարման և քաղաքականության դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը և ՏՏ մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, inTaxi, uTalk, Global Searching Systems հավելվածների մշակմանը:

«Սպորտ և կիբերսպորտ» անվանակարգում է հայտնել 22-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը, իսկ «Գիտություն և տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացված է ֆիզիկոս Ելիզավետա Մելիք-Հայկազյանը: