5 ապրիլի 2019 - 14:27 AMT
Գյումրու քաղաքապետն ու պատգամավորը բանավիճել են վարչապետի ներկայությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում դիտողություններ է արել փողոցների շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու:

Վարչապետն ընդգծել է, որ եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի, ինչին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքել է՝ «Էս փառք է հլը»:

Պատգամավորի այս դիտարկման ի պատասխան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատողություն է արել Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներկաներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» է անվանել:

Փաշինյանը հանգստանալու կոչ է արել:

Ավելի վաղ մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գյումրի: