Համացանցում տեսագրություն է հայտնել, որտեղ Բարսելոնա-Մոսկվա չվերթի հայ ուղևորներն, ինքնաթիռիում տեսնելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, հարցեր են ուղղել նրան: Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցերը հնչում են անգլերեն և ռուսերեն:
Ուղևորներից մեկն ասել է Մամեդյարովին, որ Արցախը բնիկ հայկական հող է: Դրան Մամեդյարովը հակադարձել է, թե «Ղարաբաղ է անվանումը, որը թարգմանվում է որպես Սև այգի»:
Հայ ուղևորները հանդիմանել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որ չնայած ղարաբաղյա հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, Ադրբեջանի բոլոր գործողություններն այլ բան են վկայում:
Հայ ուղևորները հարցրել են նաև, թե ինչու է ադրբեջանական կողմը շարունակում ռազմատենչ հռետորաբանությունը Արցախի և Հայաստանի հասցեին:
Զրույցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը հետաքրքրվել է հայ ուղևորներից մեկից, թե արդյոք նա Իջևանից է: Ստանալով բացասական պատասխան՝ Մամեդյարովն ասել է. «Ում հանդիպում եմ, բոլորն Իջևանից են: