«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:
«Ես չեմ քաղաքականացնում այս դեպքը», - ասել է նա:
Ղազարյանը նշել է, որ վեց ամիս է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն ՊԵԿ-ից իրեն չեն կանչել ու ասել, որ ինքը «գումար ունի վճարելու պետությանը»:
Նա ասել է, որ ընկերության միակ սեփականատերն ինքն է:
«Որոշ ժամանակ առաջ ունեցել ենք համասեփականատեր՝ Ռոզա Ստեփանյան անունով», - ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ ընկերությունը երբևէ կապ չի ունեցել ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
ՊԵԿ-ը Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացնելու դատարան. ընկերությունը չի վճարել մոտ 7 մլրդ դրամի հարկ: