5 ապրիլի 2019 - 15:42 AMT
Խաչատուր Խաչատրյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,- ասված է հրամանագրում։

Խաչատուր Խաչատրյանը Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատարն էր: