5 ապրիլի 2019 - 16:26 AMT
Եվրասիական զարգացման բանկն առկախել է «Սպայկայի» $100 մլն-ի ներդրումային ծրագիրը՝ քրգործի պատճառով

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Եվրասիական զարգացման բանկն առկախել է «Սպայկայի» $100 մլն-ի ներդրումային ծրագիրը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի պատճառով:

«2019 թվականի մեր ծրագրի մեջ ունենք $100 մլն ներդրում, որը պետք է նոյեմբեր ամիսն ստեղծեր 1000 նոր աշխատատեղ՝ միջինում 250,000 դրամ աշխատավարձի չափով»,- մանրամասնել է Ղազարյանը:

ՊԵԿ-ը Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացնելու դատարան. ընկերությունը չի վճարել մոտ 7 մլրդ դրամի հարկ:

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է: