5 ապրիլի 2019 - 18:31 AMT
Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, տրամադրվել է 125 սրվակ ցիսպլատին, 500 սրվակ էտոպոզիդ, 165 սրվակ ակոֆիլ (ֆիլգրաստիմ) և 800 սրվակ օնդանսետրոն։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր նախագիծ, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: