5 ապրիլի 2019 - 19:48 AMT
Ձերբակալվել է «Դուխով Հայաստան» FB էջը վարողը

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի վարողին։

Այս մասին է հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Էջը հայտնի է, օրինակ, գազի արտահոսքի մասին ազդարարող համակարգերն անջատելու կոչերով ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ «Կյանքի խոսք» կազմակերպության դեմ տարվող քարոզչությամբ։

Վանեցյանը նշել է, որ հարուցված է քրգործ՝ ազգային, կրոնական, ռասայական ատելություն հարուցելու հատկանիշներով։ Այլ տեղեկություններ նա չի հաղորդել, նշելով, որ կառույցի մամուլի ծառայությունը լրացուցիչ մանրամասներ կտրամադրի, հայտնում է Factor.am-ը։