6 ապրիլի 2019 - 10:45 AMT
Մամեդյարով. Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է «Մոսկվա-Բաքու»-ին, հայտնում է Haqqin.az-ը:

«Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,-ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը:

Ըստ Մամեդյարովի, նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա: