6 ապրիլի 2019 - 13:22 AMT
Ապրիլի 7-11-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում` ապրիլի 6-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ ապրիլի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: