6 ապրիլի 2019 - 14:02 AMT
ՀՀ բռնցքամարտիկները 2 բրոնզ են նվաճել Անապայի մրցաշարում

Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Երրորդ տեղը զբաղեցրել են 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: