8 ապրիլի 2019 - 14:49 AMT
Քաղաքացու օր սահմանող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Քաղաքացու օր սահմանելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր:

Կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

Ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշելու որոշումն ընդունվել էր կառավարության նիստում:2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ: