9 ապրիլի 2019 - 12:12 AMT
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

«Ես որոշել եմ հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,-ասել է Տոկաևը տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված է Տոկաևի հրամանագիրը 2019-ի հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մաիսն: ԿԸՀ-ին հանձնարարվել է ապահովել դրանց կազմակերպումը և անցկացումը, իսկ կառավարությանը՝ անհրաժեծ կազմակերպչական միջոցներ ձեռնարկել:

Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի լիազորությունների ժամկետը սպառվում է 2020 թվականին:

Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար