Այսուհետ գնելով iPhone Xs կամ iPhone Xs Max ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:
Սմարթֆոնի iPhone Xs 64 ԳԲ մոդելի դեպքում ամսավճար 33 500 դրամ է, iPhone Xs Max 64 ԳԲ-ի դեպքում՝ 37 000 դրամ։
Բաժանորդագրության ժամկետը 24 ամիս է:
Ծառայությունների ներառված փաթեթներ.
• 10 ԳԲ** 3500 րոպե ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան • 150 րոպե ՀՀ այլ, 374 97 and 374 47 ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա • 1000 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
* Ամսավճարը ներառում է թե տրամադրվող ծառայությունների դիմաց 3500 դրամ վճարը, և թե սմարթֆոնի համար ամսական գումարը:
** Տրամադրվող ինտերնետ-փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է 500 ՄԲ ինտերնետ-փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը: