9 ապրիլի 2019 - 15:24 AMT
Վիվառո Նարդու թիմը Մոնտենեգրոյում է՝ աշխարհի թիմային Merit ամենամյա առաջնությանը

Վիվառո ընկերության աջակցությամբ Հայաստանի նարդու ազգային թիմը մեկնել է Բուդվա՝ Մոնտենեգրո, մասնակցելու 2019-ի Նարդու աշխարհի թիմային առաջնությանը:

Ապրիլի 8-ից 14-ը տեղի բարձրակարգ Merit համալիրում անցկացվում է Նարդու համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպած միջազգային բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են 27 երկրի ներկայացուցիչներ:

Առաջնությանն ակնկալվող մասնակիցների թիվը 200-ն է, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 150,000 եվրո: Աշխարհի թիմային առաջնության ավելացվող մրցանակային ֆոնդը կազմում է 25,000 եվրո:

Ի դեպ, այս պահի դրությամբ Հայաստանի նարդու թիմն իր խմբային կարգում առաջին տեղում է:

Առաջնությանը խաղարկվող մրցանակային ֆոնդը կբաշխվի 5 մրցաշարի միջև:

Զարգացումներին կարելի է հետևել Վիվառոյի ֆեյսբուքյան էջում: