9 օգոստոսի 2008 - 15:30 AMT
ՀՀ ՊՆ. Ռուսական ինքանթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացաան տարածք հարձակումներ կատարելու համար
Ռուսական ինքաթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացական տարածք հարձակումներ կատարելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Դա բացահայտ սադրանք է եւ ապատեղեկատվություն: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում չկան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի վիճակի լինեին ռմբակոծություններ կատարել: Անգամ եթե դրանք լինեին, ապա ինքնաթիռները պետք է անցնեին Թբիլիսիի օդային տարածքով, եւ ես չեմ կարծում, որ Վրաստանի ՀՕՊ-ը չնկատեր ռուսական ինքնաթիռները»,- ընդգծել է նա:

Երեկ վրացական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Վրաստանի տարածք կատարվող թռիչքները իրագործվում են Հայաստանի տարարծքից: Տեղեկատվությունը տարածել են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները, այն հասցնելով «ճգրիտ տեղեկատվության ռմբակոծություններին Հայաստանում գտնվող ռուսական ինքնաթիռների մասնակցության մասին»: