9 օգոստոսի 2008 - 16:39 AMT
Հայաստանի քաղաքացիները չեն տուժել վրաց-հարավօսական հակամարտության սրման արդյունքում
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 9-ի ժամը 12:30-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների` մասնավորապես վրաց-հարավօսական հակամարտության ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: Այսօր, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է 150 Հայաստանի քաղաքացիների վերադարաձը հայրենիք: Ավտոբուսների շարասյունը ուղեկցվում է Վրաստանի ոստիկանության կողմից:

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում սահմանվել է հերթապահություն: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 562543 եւ 544041 (ներքին 202) հեռախոսահամարներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: