10 ապրիլի 2019 - 13:18 AMT
Ադրբեջանում Բաքու-Ղազախ մայրուղին են փորձել արգելափակել

Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ փորձել են արգելափակել Բաքու-Ղազախ ավտոմայրուղին, հայտնել է ադրբեջանական Turan գործակալությունը:

Նրանք բողոքել են իրենց պատկանող արոտավայրերը զավթելու դեմ, պահանջել վերադարձնել դրանք:

Ադրբեջանական ոստիկանությանը հաջողվել է կասեցնել բողոքի գործողությունը։