10 ապրիլի 2019 - 14:46 AMT
Կոնյակի և գինու արտադրությունն աճել է

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2018 թվականի հունվար-փետրվարի համեմատ կոնյակի արտադրությունը ՀՀ-ում աճել է 40.8%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրությունն աճել է 53.5%-ով:

Ընթացիկ տարվա երկու ամսում աճել է նաև վիսկիի արտադրությունը 1.6 անգամ: Օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունն աճել է 8.1%-ով, իսկ գարեջրինը՝ 41.8%-ով: