11 ապրիլի 2019 - 11:38 AMT
Քիմ Քարդաշյանն իրավաբան կդառնա. Քննության է պատրաստվում

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է իրավաբան դառնալ: Այժմ նա 4-ամյա ուսուցում է անցնում Սան Ֆանցիսկոյի ընկերություններից մեկում:

«Ես երկար և շատ եմ դրա մասին մտածել»,-ասել է մոդելը, գրում է Life.ru-ն CNN-ի վրա հղումով:

Այժմ Քարդաշյանը քննության է պատրաստվում, որն անցնելու է Կալիֆորնիայում 2022 թվականին:

Քարդաշյանի կյանքում ևս մեկ կարևոր փոփոխություն է սպասվում՝ամուսնու, Քանյեի Ուեսթի հետ նրանք 4-րդ երեխային են սպասում: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նրանք դիմել են փոխնակ մոր օգնութան: