11 ապրիլի 2019 - 14:29 AMT
Փաշինյան. 2019- բյուջեն կգերակատարվի 70 մլն եվրոյով

2019-ին ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի շուրջ70 մլն եվրոյով: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ դա բյուջեի եկամտային մասի 2.6%-ն է։

Ըստ վարչապետի, հավելյալ գումարը կուղղվի կրթական ու առողջապահական ոլորտներին, ճանապարհաշինությանը, աշխատավարձերի բարձրացմանը։