12 ապրիլի 2019 - 10:33 AMT
ՀՀ ճանապարհներն անցանելի են

Ապրիլի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: