12 ապրիլի 2019 - 16:13 AMT
SpaceX-ը գործարկել է գերծանր Falcon Heavy հրթիռակիրը

SpaceX ընկերության գերծանր հրթիռակիր Falcon Heavy-ն մեկնարկել է Քանավերալ հրվանդանից: Սա առաջին կոմերցիոն թռիչքն և երկրորդը փորձարկումներից հետո Falcon Heavy-ի պատմության մեջ: Հրթիռակիրը պետք է ուղեծիր հանի Arabsat 6A սաուդյան կապի արբանյակը:

Մեկնարկից 4 րոպե անց Falcon Heavy-ից անջատվել է 3 աստիճան՝ երկու կողային արագացուցիչներն ու կենտրոնական մղիչ աստիճանը: SpaceX-ը կողային արագացուցիչները մտադիր է վայրէջքի տանել հատուկ պատրաստված ՌՕՈւ հարթակներում, իսկ մղիչ աստիճանը՝ Ատլանտիկ օվկիանոսում գտնվող Of Course I Still Love You լողացող հարթակի վրա, գրում է «Վեդոմոստին»:

Նորագույն Falcon Heavy-ի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2018-ի փետրվարին: Այս պահի դրությամբ սա աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր հրթիռն է: Falcon Heavy-ն 3 անգամ ավելի հզոր է Falcon 9-ից: Falcon Heavy-ն կարող է երկրի ստորին ուղեծիր (մոտ 200 կմ) 64 տ բեռ հանել: