12 ապրիլի 2019 - 18:15 AMT
«Գազպրոմ Արմենիան» աշխատողների ու ծախսերի կրճատումն է քննարկում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,- ասել են ծառայությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանա: Սահմանին գազի գինը $150-ի փոխարեն կկազմի $165: