15 ապրիլի 2019 - 14:23 AMT
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը միացել են ՄԽ համանախագահները

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) մասնակցությամբ:

Հանդիպմանը միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկյացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սրգեյ Լավրովի հանդիպումը: Իսկ մինչ այդ հանդիպել էին Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը:

Հանդիպումները փակ են: