16 ապրիլի 2019 - 09:49 AMT
Ֆրանսիացի միլիարդատիրոջ ընտանիքը 100 մլն եվրո է նվիրաբերել Նոտր Դամի վերականգմանը

Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։

Այս մասին է հայտնում AFP-ն։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։

Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղի գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Պինոների ընտանիքը բարձր մոդայի աշխարհում ամենախոշոր խաղացողներից է, Gucci, Stella McCartney, Alexander McQueen, Yves Saint Laurent, Brioni, Ulysse Nardin ու մի շարք այլ բրենդերի սեփականատերը։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է $35 մլրդը։ Ֆրանսուա-Անրի Պինոն ամուսնացած է Սալմա Հայեքի հետ։

Պինոների հայտարարությունից ժամեր անց տաճարին 200 մլն եվրո նվիրաբերեց նրանց մրցակից Արնո ընտանիքը։

Կարդացեք նաև․ Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո)