16 ապրիլի 2019 - 10:32 AMT
Ապրիլի 22-ին Նոտր Դամում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր մատուցվելու

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է պետք է մատուցվել, հայտնում է ֆրանսիական RFI-ը:

Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։

Ընթերցեք նաև. Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)